Գլխավոր տնօրենի ուղերձը

Ուրախ եմ ողջունել Ձեզ «Արփա–Սևան» ԲԲ ընկերության պաշտոնական էջում։
Այստեղ կգտնեք ամփոփ տեղեկատվություն մատուցվող ծառայությունների, կատարված նախագծերի, ինչպես նաև մեր գործունեության հիմքում ընկած փիլիսոփայության և արժեքների մասին։
Բազմամյա գործունեության ընթացքում մշտապես գիտակցել ենք շինարարի մեծ դերն ու նշանակությունը երկրի առաջընթացի և զարգացման գործում։ Այս գաղափարի շոշափելի ապացույցը 160–ից ավելի հիդրոտեխնիկական, բնակելի և հասարակական օբյեկտների կառուցումն է։ Բծախնդիր աշխատանքի շնորհիվ ձեռք ենք բերել կայուն և կայացած ընկերության համբավ՝ շահելով մեր հաճախորդի վստահությունը։
Այս ամենն, իհարկե, իրականություն չէր դառնա առանց մեր գլխավոր ակտիվի՝ մեր աշխատակիցների։ Ընկերության բոլոր հաջողությունների հետևում կանգնած է փորձառու և պրոֆեսիոնալ թիմը՝ իր նվիրված և քրտնաջան աշխատանքով։ Յուրաքանչյուր աշխատակից իր կատարած ահռելի ներդրման շնորհիվ թույլ է տվել դառնալ ոլորտի առաջատարներից մեկը և պահպանել կայուն դիրք տեղի մրցակցային շուկայում։
Գնահատելով երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր կարևոր արժեքն է հանդիսանում նաև գոհունակ գործընկերը։ Հենց այս պատճառով է, որ մենք մատուցում ենք առաջնակարգ ծառայություններ՝ ապացուցելով մեր արժեքների և սկզբունքների ճշմարտացիությունը։
Գալիք համագործակցության ակնկալիքով`
Գլխավոր տնօրեն
Պարույր Հակոբյան