Որակի հսկողություն

Որակի հսկողություն

«Արփա–Սևան» ԲԲ ընկերության մշտական և անքննելի առաջնահերթությունը որակյալ աշխատանքն է։ Այդ իսկ պատճառով տարիների փորձի և հմտությունների շարունակական կատարելագործման արդյունքում ստեղծվել են որակի կառավարման այնպիսի համապարփակ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս համապատասխանել ոլորտի ամենաբարձր չափանիշներին, երաշխավորել մեր հաճախորդների գոհունակությունը, կառուցված օբյեկտների երկարակեցությունը և շահագործման ծախսերի ցածր մակարդակը։

Որակի վերահսկման կայուն միջոցառումների և կանոնավոր ստուգումների իրականացումն ապահովում է բարձրորակ արդյունք՝ աշխատանքի բոլոր փուլերում։ Ստորև թվարկված են մեր կողմից վերահսկման գործընթացի հիմնական տարրերից հատկանշականները՝

  • Հստակ սահմանում ենք ծրագրի պահանջները և հնարավորինս բացահայտում ենք պատվիրատուի այն ցանկությունները, որոնք չեն գտել իրենց արտացոլումը նախագծային լուծումներում
  • Մանրակրկիտ ուշադրություն ենք դարձնում պլանավորմանը, որը կատարվում է տրված ժամանակացույցին և բյուջեին համապատասխան
  • Նախքան անհրաժեշտ նյութերի օգտագործումը՝ դրանք ենթարկվում են մանրամասն ստուգման։ Այս նախնական գնահատումը հաստատում է դրանց համապատասխանությունը սահմանված նորմերին և օգնում բարելավելու մեր նյութերի ընտրության գործընթացը
  • Մեր արհեստավարժ թիմը շարունակաբար յուրացնում է ոլորտի լավագույն փորձը, որի շնորհիվ կատարված աշխատանքը բավարարում է, իսկ հաճախ գերազանցում է հաճախորդի սպասելիքները
  • Ապահովում ենք բարձր մակարդակի հաշվետվողականություն և թափանցիկություն՝ պատվիրատուի հետ աշխատանքում: Այդպիսով համապարփակ գնահատումը թույլ է տալիս անել մի շարք բարեփոխումներ

Որակի վերահսկման կարևորագույն օղակը ճարտարագետների փորձառու խմբի աչալուրջ աշխատանքն է։ Շնորհիվ ընկերությունում գործող կառավարման կայացած գործիքակազմի նախագծերը ենթարկվում են ստուգաչափման աշխատանքների կատարման ողջ ընթացքում։ Մեր թիմը խստորեն հետևում է ոլորտի ստանդարտներին և կանոնակարգերին՝ ապահովելով նախագծի կառուցվածքային ամբողջականությունը և դրանց համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին։ 

Ի լրումն որակի հսկողության բազմաթիվ միջոցառումների՝ մենք հետևողականորեն պահպանում ենք ISO 9001:2015 որակի կառավարման համակարգի կողմից սահմանված դրույթները։ Այդ սկզբունքների հետևողական ինտեգրումը ևս մեկ անգամ փաստում է մեր կողմից կառուցվող ենթակառուցվածքների որակի նկատմամբ մեր բարձր պատասխանատվության մասին։

report-img
report-img
report-img

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընկերության ֆինանսական հաշվետվությունները

ՄԵՐ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ

Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ լիցենզիաների հիման վրա

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատու կերպով պահպանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքները