1961-02-08

1961-1981 Արփա եւ Եղեգիս գետերի Սևանա լիճ տեղափոխման հիդրոկառույցների համակարգ

Գլխամասային հանգույց՝ Կեչուտի ջրամբար Արփա գետի վրա: Ջրամբարի ծավալն է 25 մլն. խոր. մ, մեռյալ ծավալն է 7 մլն. խոր. մ, տարեկան ջրթողքի ծավալը՝ 77 մլն. խոր. մ.
1. Կեչուտի ջրամբարի պատվարը քարալցնովի է, կավային միջուկով: Պատվարի բարձրությունն է 47.3 մ, երկարությունը կատարի հատվածում 234մ եւ լայնությունը 14 մ, իսկ առավելագույն լայնությունը հիմքում 190 մ:

2. Արփա-Սեւան ջրատարի ջրընդունիչ հանգույցը գտնվում է ջրամբարի աջ ափի վրա: Թունելի մուտքը 3.5 մ X 3.0մ չափերի ծածկվում է հարթ փակաղակով եւ ապահովում է մինչեւ 16 խոր. մ/վրկ ջրի ներհոսք թիվ 1 թունելախորշ:

3. Ոռոգման ջրթող հանգույցը հորանային տիպի է եւ ունի 2.6 մ տրամագծով ճնշումային թունել: Ոռոգման թունելի երկարությունն է 292 մ: Կախված ջրընդունիչում առկա ճնշումից թունելի ջրթողունակությունը տատանվում է 30-ից 32 խոր մ/վրկ:

4. Կատաստրոֆիկ ջրթափը հորանային տիպի է, որի ջրընդունիչ հանգույցը՝ “Маргаритка” տիպի, առավելագույն թողունակությունն է 272 խոր. մ/վրկ.: Ջրթափ հորանների տրամագիծը 6 մ է:

5. Արփա-Սեւան թունելի թիվ 1 թունելախորշը իր սկիզբն է առնում Կեչուտի ջրամբարի ջրընդունիչ հանգույցից եւ ունի 18 կմ երկարություն: Թուրնելն ունի տաշտաձեւ կտրվածք 3,7մХ3.6մ չափերով:

Թունելը կառուցվել է 4 փորվածքաճակատներով: Առաջինը եւ չորրորդը մեկնարկում էին մուտքի եւ ելքի շքամուտքերից, իսկ 2-րդ եւ 3-րդը՝ թիվ 1 հորանից: Թիվ 1 հորանի տրամագիծն է 6մ, խորությունը՝ 192մ: