Կատարվել է տարբեր տրամաչափի եւ նշանակության փորանցքերի հորատանցում 2 կմ ընդհանուր երկարությամբ, ինչպես նաև կայարանային ու կայարանամերձ կառուցվածքներ, շարժասանդուղքների թեք հանքուղի, շրջադարձի թունել, իջատեղի խցեր եւ այլն:
Կայարանը հանգուցային է, այստեղ ապագայում նախատեսվում է գնացքների ընթացք երկու ուղղություններով:
Ստորգետնյա հորատացման աշխատանքները իրականացվում էին բարդ լեռնա-երկրաբանական պայմաններում: Խոշորակտոր բազալտները մեջտեղված էին խարամային ոսպնյակներով ու շերտերով: Աշխատանքներն իրականացվում էին հորանի միջոցով: Մակերևույթին կիրառվում էր վագոնիկների փոխանակման եւ բոշետոնի շաղախի մատակարարման համակարգ: Վերգետնյա կառույցները գտնվում էին խիտ կառուցապատված քաղաքային գոտում: