Այս նախագծի նպատակն էր՝ կառուցել ջրհեռացման հանքուղի 1400մ երկարությամբ եւ 8մ2 կտրվածքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի ստորգետնյա ջրերը Հրազդան գետի հուն արտանետելու համար: Ինքնահոս ջրթափի կառուցման շնորհիվ դադարեցվեց «Զորավար Անդրանիկ» եւ «Հանրապետության Հրապարակ» կայարանների ջրհեռացման պոմպակայանների աշխատանքը, իսկ թունելի շահագործումը դարձավ առավել հուսալի եւ ոչծախսատար:
Ստորգետնյա հորատացման աշխատանքները իրականացվում էին բարդ լեռնաերկրաբանական պայմաններում, ստորգետնյա ջրերի ակտիվ ներհոսքի պարագայում, մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, բնակելի տների տակով եւ քաղաքային կոմունիկացիաների հարեւանությամբ: Հանքուղու մինիմալ խորությունն էր բնահողի մակերեւույթից 10-15մետր: