1995-12-08

1995-2003 Հիդրոտեխնիկակական կառուցվածքներ Որոտան գետի վրա

Պատվիրատու՝
ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» ՊՀ

Որոտան գետի ջրերը Արփա գետի հուն (Կեչուտի ջրամբար) տեղափոխման հիդրոտեխնիկական համակարգ
Հիդրոտեխնիկական կառուցվածքը բաղկացած է հետեւյալ հիմնական կառույցներից՝

1. 8.9 քառ.մ տրամագծով եւ 21.6 կմ երկարությամբ թունել
2. 50-ից 300 մ խորությամբ 4 հորաններ
3. 2 մոտեցնող հանքուղիներ
4. Գլխամասային հանգույց՝ ջրընդունիչ, խորքային փակաղակների հորան
5. Ջրթափ հանգույց ելից շքամուտքում
Շինարարությունը մեկնարկվել է 1982թ., սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցվել 1993-ից մինչ 1998թ. ընկած ժամանակահատվածը: Հիշյալ ժամանակահատվածում իրականացվել են միայլ ջրհեռացման աշխատանքներ, որոնց նպատակն էր ստորգետնյա կառույցները քայքայումից պաշտպանելը:
Թունելի կառուցման ավարտական փուլում շինարարական աշխատանքներն իրականացվում էին բարդ հիդրո եւ լեռնաերկրաբանական պայմաններում, ինչն արտահայտվում էր լեռնային ապարների հաճախակի սողքերով ջրհագեցած թույլ ավազակավային գրունտներում: Այդ դժվարանցանելի մոտ 800մ հատվածը հաղթահարվեց թունելի պարագծով խողովակային էկրաննաձեւ ժամանակավոր ամրակապերի տեղադրման եւ դրանց դարձերեսից ցեմենտացիոն լցամղման իրականացումից հետո միայն:

Կատարվել են շինմոնտաժային աշխատանքների հետեւյալ ծավալները՝
1. Վերականգնողական աշխատանքներ ջրընդունիչի եւ գլխամասային հանգույցների գծով՝ ամբարձիչ սարքավորումներ, փակաղակային հորան, էլեկտրամատակարարում, խորքային փակաղակների վերանորոգում, շենքերի եւ շինությունների վերանորոգում.
2. Հորատանցվել եւ վերակառուցվել են ստորգետնյա հանքուղիներ 2 140 գծ.մ
2 140 գծ.մ
3. Հանքահանվել է բնահող 38
38 000 մ3
4. Տեղադրվել է բետոն եւ երկաթբետոն
17 845 մ3
5. Տեղակայվել են մետաղական պատրաստուկներ եւ ամրանավորում
1 393.2 տ
6. Խողովակաշարեր եւ էկրանի խողովակներ
197.4 գծ.մ
7. Լցամղման աշխատանքներ
31 113 մ3
8. Ճնշածեփում
2 850 մ2
9. Ուժային եւ լուսավորության մալուխների տեղակայում
18.3 կմ