2002-04-06

2002-2003 Սևան Դիլիջան ա/Ճ թունելի կառուցում

Պատվիրատու՝
“Ճանապարհաշինություն ԾԻԳ” ՊՀ:

Թունելի շինարարական աշխատանքները վերսկվեցին երկարատեւ դադարից հետո, ինչը իր էական ազդեցությունն էր թողել գոյություն ունեցող շինությունների վրա: Աշխատանքներն իրականացվում էին հյուսիսային եւ հարավային շքամուտքերից միաժամանակ: Հիմնական թունելի հորատանցման աշխատանքները մոտավորապես 200 մետր երկարությամբ հատվածում իրականացվում էին բարդ լեռնաերկրաբանական պայմաններում հատուկ նախագային լուծումների կիրառմամբ, որոնցից են մասնավորապես՝ ապարների փուլային հանքամշակմումը, ժամանակավոր ամրակապերի ուժեղացումը: Իսկ նախկինում կառուցված հատվածներում իրականացվել է թունելի մշտական երեսարկի եւ օդուղիների ենթաերեսարկի վերակառուցում: Ընդհանուր առմամբ իրականացվել են ջրամեկուսացման եւ ջրհեռացման, թունելում եւ հարող տարածքում ճանապարհային հագուստի կառուցման, ինչպես նաեւ օդափոխման, լուսավորման, անվտանգության, հակահրդեհային եւ տրանսպորտի երթեւեկի վերահսկման համակարգերի ներդրման աշխատանքներ:
Արտաքին ինժեներական ցանցերի, հաղորդուղիների եւ կառուցվածքների գծով իրականացվել են հետեւյալ աշխատանքները՝

1. Շահագործման սպասարկող անձնակազմի համար կացարանների կառուցում.
2. 35ԿՎ հզորությամբ հոսանքի հաղորդուղու եւ ենթակայանի կառուցում.
3. Պոմպակայանի, օդափոխման համակարգի արտաքին եւ այլ շինությունների կառուցում:

Կատարվել են հիմնական աշխատանքների հետևյալ ծավալները՝
1. Հողային աշխատանքներ
73 774,4 մ3
2. Բետոն եւ երկաթբետոն
27796,3 մ3
3. Ցեմենտացիոն աշխատանքներ
17747,1 մ2
4. Ամրանավորման աշխատանքներ
2122,9 տ
5. Մետաղական պատրաստուքների տեղակայում
643 տ
6. Ճնշածեփում
13 787,1 մ2
7. Սվաղ
17 011,8 մ2
8. Քուղերի հորատում
18 682,2 մ
9. Խողովակաշարեր
13 817,6 մ
10. Ջրամեկուսացում ալյումինե թիթեղով էկրանավորմամբ
9,8 տ
11. Խճաքարային նախապատրաստում
10 850,2 մ3
12. Տանիքներ
12 23,7 մ2
13. Խեցեսալիկներով երեսպատում
283,8 մ2
14. Քարե սալիկներով երեսպատում
216,3 մ2
15. Միջնապատերի կառուցում
505 մ2
16. Բազալտե եզրաքարերի տեղակայում
4843,2 մ
17. Քարե շարվածք
151,5 մ3
18. Դռների եւ լուսամուտների տեղադրում
120,3 մ2
19. Ապակեպատում
246 մ2
20. Ասֆալտբետոնյա ծածկույթ
20 384,7 մ2