2004-02-16

2004-2006 Վայոց Ձոր մարզի հողերի ինքնահոս ոռոգման համակարգ

Պատվիրատու՝
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Որոգման համակարգի վերականգնման ԾԻԳ

Օբյեկտի գծով կատարվելիք շինմոնտաժային աշխատանքների ցանկն իր մեջ ներառում էր՝

1. Հերմոն բնակավայրի մոտակայքում գտնվող եւ գործող էլեկտրակայանը սնող ջրընդունիչ պատվարի նորացում եւ ընդլայնում /Ջրընդունիչ թիվ 1/.
2. 2.9 կմ գետի հունով դեպի ներքեւ գտնվող նոր ջրընդունիչ հանգույցի շինարարություն, /ջրընդունիչ թիվ 2/.
3. Յուրաքանչյուր ջրընդունիչ սնում է առանձին խողովակաշար, որոնք ուղոդրվում են միեւնույն ուղեծրով դեպի Վերնաշեն պոմպակայան.
4. Թիվ 1 եւ թիվ 2 ջրընդունիչ հանգույցներից մեկնարկվող հիմնական ջրատարների երկարությունը համապատասխանաբար կազմում է 19.12 եւ 16.18 կմ: Բացառությամբ թիվ 2 ջրընդունիչ հանգույցից մեկնարկող ջրատարի 1200 մմ տրամագծով 4.21 կմ երկարությամբ հատվածից, ամբողջ ջրատարը բաղկացած է 1000մմ տրամագծով մետաղական խողովակներից եւ օժտված է սպասարկման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, մասնավորապես՝ օդաթող /օդահեռ/ սարքերով, ջըրթափ սողնակային փակաղակներով, մտոցներում տեղակայված ջրաչափերով:

Կատարվել են հիմնական աշխատանքների հետեւյալ ծավալները՝
1. Հողային աշխատանքներ
457 705 մ3
2. 1020մմ տրամագծով խողովակաշարերի տեղակայում
39 800 մ
3. Մետաղական պատրաստուքներ
34.14տ
4. Խողովակաշարերի արտաքին ջրամեկուսացում
39 840մ
5. Խողովակաշարերի ներքին ջրամեկուսացում
114 575 մ
6. Բետոն եւ երկաթբետոն
3 560 մ3
7. Կարեր
359 մ