Այգեզարդ
Փոխարինվել է մեխանիկական ոռոգման համակարգը ինքնահոս համակարգով 702 հա հողատարածք ոռոգելու համար, որից 306 հա հեռանկարային է:
Իրականացվել է հետևյալ հիմնական կառույցների շինարարությունը
– Այգեզարդի մայր ջրանցք L=8424 մ երկարությամբ և 97 կառուցվածքներով
– Նոր Ուղի N 1 ջրհան կայանին սնուցող խողովակ D=273×4 մմ L=364մ մեկ կառուցվածք:
– Նոր Ուղի N 2 ջրհան կայանի մղման խողովակաշարին սնուցելու համար Այգեզարդի
ջրանցքի ՆԿ 79+68 կետում նախագծված էր ջրթող ջրաչափական հանգույցով:
Աշխատանքներն ընդգրկում են խողովակաշարերի և երկաթբետոնե վաքերի մոնտաժում 8.805 կմ երկարությամբ, միաձույլ բետոնից և երկաթբետոնից հորերի կառուցում սարքավորումների տեղադրում:
Կատարված աշխատանքների հիմնական ծավալներն են`
1. Ջրատարներ պողպատե խողովակաշարերից D=426մմ,
720մմ, 820մմ, 920մմ և 1020մմ տրամագծերով
4.008 կմ
2. Ջրատարներ ЛР-8 տեսակի վաքերով
4.446 կմ
3. Բետոնե, երկաթբետոնե կառուցվածքներ, ջրթող և ջրաչափական
հանգույցներ,բաժանարար և դատարկվող հորեր
270 մ
4. Հողային աշխատանքներ
61170 մ3
5. Բետոնային աշխատանքներն
890 մ3
6. Հավաքովի ե/բ ЛР-8 տեսակի վաքեր
570 մ3
7. Հավաքովի ե/բ հորեր
22 մ3
8. Ամրանավորման աշխատանքներ
2050 տ
9. Մետաղական կոնստրուկցիաներ
7100 կգ
10. Պողպատե Ձևավոր մասեր
3430 կգ
11. Խողովակների հիդրոմեկուսացում և ներկում
3870 մ2
Մանթաշ
Ծրագրի իրականացումը հնարավորություն է տվել ապահովել Մանթաշի ոռոգման համակարգում գտնվող հողերի ջրամատակարարումը, իսկ Փանիկ-Մեղրաշեն ինքնահոս ոռոգման ջրատարի կառուցմումը հնարավորություն տվել ոռոգել 320 հա հողատարածք, այդ թվում` Փանիկ համայնքից 75հա, Մեղրաշենից` 245հա և շահագործումից հանել Արթիկի պոմպակայանը, խնայելով տարեկան 484.49 հազ. կՎտ էլեկտրաէներգիա:
Իրականացվել է`
– աջափնյա և ձախափնյա ջրանցքները վերականգնում;
– նոր կառուցվող ՙՓանիկ-Մեղրաշեն ինքնահոս ոռոգման ջրատար կառուցում:
Կատարված հիմնական աշխատանքներն են
– Ջրանցքները մաքրում նստվածքներից և բուսականությունից
– Հատակի և շեպերի քայքայված բետոնի քանդում
– Շեպերի և հատակի խոռոչների լիցք B7.5 դասի բետոնով
– Ջրանցքի հատակի բետոնապատում 10սմ հաստությամբ B12.5 դասի բետոնով
– Շեպերի երեսպատում 10սմ հաստությամբ B 12.5 դասի բետոնով
– Ուղղահայաց կտրվածքով շեպերի վրա պատերի բետոնապատում 10սմ հաստությամբ B 12.5 դասի բետոնով
– Ջրթողների վերանորոգում և փականների տեղադրում
– Առանձին հատվածներում հավաքովի սալերի ապամոնտաժում և մոնտաժում,
Շենիկ
Իրականցվել են հետևյալ աշխատանքները`
– Վերակառուցել Հոկտեմբերյանի N2 ջրհան կայանի I գոտու հեռացնող ջրանցքը L=7441 մ երկարությամբ, այդ թվում
– երկաթբետոնե L-10-30-2 տարրերի տեղադրում L=4074 մ
– երկաթբետոնե ЛР-8 մակնիշի վաքերի տեղադրում L=1368 մ
– երկաթբետոնե ЛР-6 մակնիշի վաքերի տեղադրում L=1494 մ
– Կառուցվածքներ -505մ
Վարդենիս
Նախագծի իրականացման հիմնական նպատակն է բոլոր ջրօգտագործողներին ոռոգման ջրով ապահովումը:
Վարդենիսի ինքնահոս համակարգի կառուցուման ծրագրով վերականգնվել է Մասրիկի ջրանցքը :
Վերականգնելու համար իրականացվել են հետևյալ միջոցառումները`
– Ջրանցքների և խողովակների մաքրում նստվածքներից և բուսականությունից
– Հատակի և շեպերի քայքայված բետոնի քանդում
– Շեպերի և հատակի խոռոչների լիցք B7.5 դասի բետոնով
– Ջրանցքի հատակի և պատերի բետոնապատում 10սմ հաստությամբ B12.5 դասի բետոնով
– Շեպերի երեսպատում 10սմ հաստությամբ B 12.5 դասի բետոնով
– Ուղղահայաց կտրվածքով շեպերի վրա պատերի բետոնապատում 10սմ հաստությամբ B 12.5 դասի բետոնով
– Ջրթողների հարթ վահանների վերանորոգում և փականների տեղադրելում
– Առանձին հատվածներում հավաքովի սալերի ապամոնտաժում և մոնտաժում,
– Ցանկապատի կառուցում։