Կառուցվել է նոր ինքնահոս ոռոգման համակարգ, որը ներկայացված է 4887մ երկարությամբ 820×7 մմ տրամագիծով ստորգետնյա կառուցվող մետաղական խողովակաշարի տեսքով, որի գլխամասը համընկնում է Նալբանդի բաց ջրանցքի գլխամասի հետ: Ջրամատակարարումը իրականացվում է Չիչխան գետից: Միացված է առկա 1200մմ տրամագիծ ունեցող դյուկերին: Իրականացվել է նաև խողովակների արտաքին և ներքին մակերևույթների հիդրոմեկուսացում:
Խողովակաշարի կառուցմամբ վերացվել է Նալբանդի ջրհան կայանը:
Այս համակարգը ոռոգում է 800հա հողատարածք Շիրակամուտ, Մեծ Պառնի, Սարալանջ և Կաթնաջուր համայնքներում, 545 լ/վրկ ջրի քանակով:
Աշխատանքները ներառել են բնահողերի մշակում և փոսորակի ստեղծում ինչպես ցամաքում, այնպես էլ գետի հունի երկայնքով, ջրատար խողովակաշարի տեղադրում հիդրոմեկուսացում, խողովակաշարի գլխամասային հանգուցի կառուցում` մասնավորապես բետոնե, երկաթբետոնե կառուցվածքներ, ջրթող և ջրաչափական հանգույցներ, բաժանարար և դատարկվող հորերի իրականացում, պահանջվող մետաղական աշխատանքներ, փականների տեղադրում, աշխատանքներ կապված իրերի և նյութերի տեղափոխման հետ շինհրապարակ և տեղադրում: