Ջրանցքները վերականգնվել են իրենց գոյություն ունեցող կտրվածքով:
Վերականգնելու համար իրականացվել են հետևյալ միջոցառումները.
– Ջրանցքների մաքրում նստվածքներից և բուսականությունից:
– Հատակի և շեպերի քայքայված բետոնի քանդում:
– Բետոնի արտաքին մակերեսի մաքրում շեպերում և հատակում:
– Շեպերում և հատակում առաջացած խոռոչները B 7.5 դասի բետոնով հավասարեցում:
– Ջրանցքի հատակի բետոնապատում 10 սմ հաստությամբ B 12.5 դասի բետոնով, գոյություն ունեցող բետոնի վրա
– Սեղանաձև կտրվածքով անցնող հատվածներում շեպերի երեսպատում 10 սմ հաստությամբ B 12.5 դասի բետոնով, գոյություն ունեցող բետոնի վրա:
– Ուղղահայաց կտրվածքով շեպերի վրա, որը հիմնականում տուֆ քարի շարվածքից է, այս հատվածներում պատերի բետոնապատում 10 սմ հաստությամբ B 12.5 դասի բետոնով, գոյություն ունեցող պատերում նախապես ամրացնելով ցուցաձողեր ø10 AI ամրանից և օգտագործել ամրանացանց ø6 AI, հին և նոր բետոնների կապը ավելի հուսալի դարձնելու համար:
– Ջրթողների վերանորոգեում, տեղադրելով նոր փականներ:
– Ջրանցքների հատակում և շեպերում առաջացած խոռոչների լիցք B 7.5 դասի բետոնով:
– Այն հատվածներում, որտեղ ջրանցքի պատերը երեսպատված են (3×1.5)մ ե/բ հավաքովի սալերով` սալերի ապամոնտաժում և մոնտաժում, քայքայված սալերի փոխարեն նոր սալերի տեղադրում: Սալերի ետևում ստեղծվել է բետոնի նախապատրաստական շերտ B 7.5 դասի բետոնով: