“Արփա-Սևան” թունելի հիմնանորոգումը իրականացվում է “Աբու-Դաբի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող “Արփա-Սևան” թունելի հիմնանորոգում ծրագրի շրջանակներում”
“Արփա-Սևան” թունելի հիմնանորոգման ծրագրի նպատակն է վերականգնողական աշխատանքներից հետո և այդ ընթացքում ապահովել Արփա-Սևան ջրատարի թունելների կայունությունը և անխափանությունն (անվտանգությունը) Արփա-Սևան ջրատարի ուղեծրի ամբողջ երկարությամբ:
Շինարարական աշխատանքներն ընդգրկում են թունելի կամ նրա մի մասի (հատակ) երեսարկների դեֆորմացված հատվածների վերակառուցումը:
Նշված հատվածներում երեսարկները լրիվ վերակառուցվում են, իրացվելով որպես ընդերքահորատանցման աշխատանքների լրիվ փուլ` հետագա նոր ուժեղացված երեսարկների կոնստրուկցիաների կառուցումով:
“Եղեգիս” շինհրապարակից իրականացվում են թիվ 2 թունելում հատակի բետոնե երեսարկի վերակառուցման աշխատանքները` փոխարինելով հին ջարդված բետոնե վաքը միաձույլ երկաթբետոնյա կոնստրուկցիաներով:
Վերակառուցման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են ետերեսարկային դատարկությունների լցոնման, լցամղման և ստուգողական լցամղումներ նոր երեսարկներում
Վերակառուցվող երեսարկները կատարվում են միաձույլ երկաթբետոնից, միասնական տեխնոլոգիական սխեմայով, տարբեր տիպային կոնստրուկցիաների կիրառմամբ: