2014-09-15

2014 Արզնի ՀԷԿ-ի դերիվացիայի ակվեդուկների վերակառուցում

Պատվիրատու՝
“ՄԷԿ” ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի  Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի “Հրազդան”, “Արգել”, “Արզնի”  ՀԷԿ-երի դերիվացիոն ջրանցքների վերականգնում” ծրագրի շրջանակներում, “Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտ”ՓԲԸ կողմից մշակված նախագծի հիման վրա, իրականացվել են “Արզնի” ՀԷԿ-ի դերիվացիոն ակվեդուկի վթարված հատվածների վերակառուցման աշխատանքները:

Վերականգնման տեղամասերում իրականացվել են երկաթբետոնե t=15սմ հաստության երեսարկման աշխատանքներ, ինչպես նաև վերականգնվել են շինարարական և ջերմամեկուսիչ կարերը:

Բոլոր աշխատանքները կատարվել են ոռոգման ժամանակաշրջանից հետո ընկած` հիմնականում ձմեռային ամիսներին: Ձմեռային պայմաններում բետոնային աշխատանքները իրականացվել են համապատասխան տեխնոլոգիական նորմերի և պահանջների կիրառմամբ:

Կատարված աշխատանքների հիմնական ծավալներն են`
Հողային աշխատանքներ
Բետոնային աշխատանքներ
Ջերմադեֆորմացիոն կարեր

1. Բազրիքների տեղադրում և վերանորոգում
1215,6 մ
2. Ջրանցքի հատակի մաքրում ջրաբերուկներից
404,4 մ3
3. Դեստրուկտիվ բետոնի քանդում
643,6 մ3
4. Ջրանցքի հատակի, պատերի, շեպերի, մշակում ավազաշիթային եղանակով
10112,2 մ2
5. Ջրանցքի բետոնապատում В20 W6 F150 դասի բետոնով
1774,1 մ3
6. Ամրանավորման աշխատանքներ
52,1 տն
7. Կարերի իրականացում
2053,8 մ
8. Շին. աղբի տեղափոխում աղբավայր
2698,3 տն
9. Բետոնի ճնշածեփում
341,9 մ2