Շինարարական աշխատանքների նպատակն է Քաղցրաշենի II աստիճանի ջրհան կայանի, Ավշար-Այգևանի ջ/կ-ի , Արմաշի ջ/կ-ի, Արազափի ջ/կ-ի, Ջրաշեն-Ազատի I աստիճանի ջ/կ-ի հեռացնող ջրանցքների և Զովքի I աստիճանի ջ/կ-ի մոտեցնող ջրանցքի վերականգնում, որի արդյունքում կբարելավվի ջրանցքների տեխնիկական վիճակը, հնարավորինս կնվազեն ֆիլտրացիոն կորուսները, կբարելավվի ջրի կառավարումը ոռոգման համակարգերում, կկրճատվեն շահագործման և պահպանման ծախսերը, խնայված էլեկտրաէներգիայի ու տնտեսված ջրի հաշվին կավելանան ոռոգվող հողատարածքները: