2015-01-16

2015 Հրազդան ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքների վերակառուցում

Պատվիրատուն՝
՛՛ՙՄիջազգային Էներգետիկ Կորպորացիա՛՛ ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի  Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի “Հրազդան”, “Արգել”, “Արզնի”  ՀԷԿ-երի դերիվացիոն ջրանցքների վերականգնում” ծրագրի շրջանակներում, “Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտ”ՓԲԸ կողմից մշակված նախագծի հիման վրա, իրականացվել են “Հրազդան” ՀԷԿ-ի դերիվացիոն ակվեդուկի վթարված հատվածների վերակառուցման աշխատանքները:

Իրականացվել են վերականգնման աշխատանքներ թիվ 1; թիվ 2; թիվ 3 դերիվացիոն թունելների, գլխային հանգույցներում և ջրանցքների վթարված հատվածներում: Վերականգնման տեղամասերում արվել են ջրաբերուկների մաքրմքրման, երկաթբետոնե քայքայված հատվածների քանդման և վերականգնման, ամբողջ պարագծով երկաթբետոնե t=15սմ հաստության երեսարկի իրականացման աշխատանքներ:

Բոլոր աշխատանքները կատարվել են ոռոգման ժամանակաշրջանից հետո ընկած` հիմնականում ձմեռային ամիսներին: Ձմեռային պայմաններում բետոնային աշխատանքները իրականացվել են համապատասխան տեխնոլոգիական նորմերի և պահանջների կիրառմամբ:

Աշխատանքների հիմնական ծավալներն են`
1. Երկաթ-բետոնով երեսարկում
1127,4 մ3
2. Ամրանավորում
66,18 տն
3. Ցեմենտացիոն աշխատանքներ
481 մ2