2016-03-02

ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ԿՄ 30+125 – ԿՄ 38+450 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹԻՎ 2 ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Պատվիրատու`
«Կապավոր» ՍՊԸ

Ճանապարհը ռազմավարական և կենսական նշանակություն  ոնեցող միջանցք է Հայաստանի Հանրապետության ներմուծումների, արտահանումների և տեղական բեռնափոխադրումների համար:

“Հայաստան-վրացական սահման միջպետական ճանապարհի բարելավման”  ծրագրով նախատեսվում է ավտոճանապարհի որոշակի հատվածների երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ: Ճանապարհին գտնվող երեք թունելներից 30.579կմ հատվածի թունելը ամբողջությամբ վերակառուցվել է ` ապահովելով թունելի լայնության և բարձրության համապատասխանելիությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին:

Թունելում իրականացվում են երեսապատման, մայթերի և անվտանգության խորշերի կառուցման, ասֆալտապատման, ներքին հարդարման, լուսավորության և անվտանգության համակարգի տեղադրման, նոր ճակատային մասերի, մերձթունելային հրապարակի և պատերի կառուցման աշխատանքներ:

Ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից:

Կատարվելած աշխատանքների հիմնական ծավալներն են`
1. Հողային աշխատանքներ
13 662.35 մ3
2. Բետոնային աշխատանքներ
2 417.1 մ3
3. Ամրանավորման աշխատանքներ և մետաղական կոնստրուկցիաներ
76.73 տ
4. Խողովակաշար
560 մ