Վեդիի ջրամբարի կառուցման նպատակն է` բարձրացնել գյուղատնտեսական արտադրության մակարդակը Արարատյան հարթավայրում Վեդիի և Արարատի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) միջոցով: Դա նախատեսվում է իրականացնել գործողությունների համապարփակ փաթեթի միջոցով` ոռոգման ենթակառուցվածքներ (պատվար և ցանց), ինստիտուցիոնալ մաս (ՋՕԸ-ներ, ֆերմերային կոոպերատիվներ), ինչը կապահովի լավագույն վերադարձը ներդրումներից շահառուների համար (ֆերմերներ, գյուղական համայնքներ):