Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել են ֆինանսական միջոցներ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի իրականացման համար: Միջոցների մի մասն օգտագործվել է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման համար:
Դպրոցը բաղկացած է երեք մասնաշենքից: Այդ մասնաշենքերի կազմում կառուցվել են դասարաններ, Ճաշարան, հանդիսությունների սրահ, սպորտ դահլիճ, կաթսայատուն: