2024-02-01

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԶՈՎՈՒՆԻՈՒՄ

Պատվիրատու
«Մետրում Ինվեստ Գրուպ» ՍՊԸ

Եվս մեկ ավարտված նախագիծ՝ այս անգամ Զովունիում

«Արփա-Սևան» ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտել է 18-հարկանի բազմաբնակարան համալիրի կառուցումը Կոտայքի մարզում, Զովունի գյուղ, 30-րդ փողոց, 2-րդ նրբանցք 27 հասցեում։

Պատվիրատու՝ «ՄԵՏՐՈՒՄ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

Նախագծի բնութագիրը

Կառուցված է 21 հարկից բաղկացած կառույց՝ 3 ստորգետնյա և 18 վերգետնյա հարկ, որի ճարտարապետական լուծումները մշակված են՝ հաշվի առնելով տարածքի քաղաքաշինական առանձնահատկությունները։ Ստորգետնյա հարկերում տեղավորված են ավտոկայանատեղիներ և տեխնիկական սպասարկման տարածքներ։

Գործառնական բաշխումը

Առաջին հարկը նախատեսված է հասարակական նշանակության տարածքների համար, որոնք ապահովում են կառույցի և շրջակա միջավայրի կենսունակությունը։ Երկրորդ հարկում համատեղված են բնակելի և առևտրային տարածքներ։

Երրորդից տասնվեցերորդ հարկերում կազմակերպված են 1-ից 4 սենյականոց բնակարաններ՝ հարմարեցված տարբեր ընտանիքների կարիքներին։ Տասնյոթերորդ և տասնութերորդ հարկերում տեղադրված են պրեմիում դասի 4-5 սենյականոց բնակարաններ՝ սեփական տեռասներով։

Ճարտարապետական և ինժեներական լուծումները

Արտաքին հարդարումը կատարված է բնական քարերի, ժամանակակից նյութերի և ապակեպատ տարրերի համադրությամբ։ Կառուցված է հարթ տանիք՝ ներքին ջրահեռացման համակարգով։

Բակային տարածքի բարեկարգում

Կազմակերպված են հետիոտնային շավիղներ, ավտոկայանատեղիներ, կանաչ գոտիներ, հանգստի տաղավարներ, խաղահրապարակներ և ջրային տարրեր։ Հիմնական մուտքը կազմակերպված է 30-րդ փողոցի 2-րդ նրբանցքից։

Բնակարանների քանակ`
128
Ավտոկայանատեղիների քանակ`
64
Ընդհանուր վերգետնյա շինարարական մակերես`
13992.6 ք.մ
Ստորգետնյա կառուցապատման մակերես`
945.0 ք.մ
Հասարակական տարածք`
512.1 ք.մ
Կանաչապատում`
601.5 ք.մ