2024-01-01

ՄՈՆԹԵ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցում Լենինգրադյան 23/18 հասցեում

Պատվիրատու՝
«Էլիտ Ռեզիդենս» ՓԲԸ
Հասցե՝
Լենինգրադյան փողոց 23/18, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Երևան, Հայաստանի Հանրապետություն

«Էլիտ Ռեզիդենս» ՓԲԸ-ի պատվերով «Արփա-Սևան» ԲԲԸ-ն իրականացնում է ՄՈՆԹԵ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցումը Լենինգրադյան 23/18 հասցեում:

Համալիրն իրենից ներկայացնում է թեք տեղանքի վրա, ընդհանուր բակի շուրջ դասավորված 6 շենքերից բաղկացած բնակելի համալիր: Շենքերն ունեն 16 վերգետնյա և ռելիեֆից կախված 1 կիսանկուղային ու 2 ստորգետնյա հարկեր: Կիսանկուղային և ստորգետնյա հարկերում նախատեսվում են ավտոկայանատեղիներ և հասարակական տարածքներ: 1-ին հարկում և 2-րդ հարկի մի մասում տեղակայվելու են հասարակական և սպասարկման տարածքներ։ Հասարակական 1-ին հարկի բարձրությունը 4.0մ է, 2-րդ հարկի բարձրությունը՝ 3.5մ, բնակելի հարկերի բարձրությունը՝ 3.3մ:

Նախագծված է Քաղաքացիական պաշտպանության և Արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներով, որտեղ ստորգետնյա ավտոկայանատեղիի 2708քմ տարածքը նախատեսված է նաև որպես պարզագույն թաքստոց։

Շենքերը կառուցվում են գազոբետոնե բլոկներով, օդափոխվող ճակատներով: Արտաքին երեսապատման համար կիրառվում է սև տուֆ, տրավերտին և կարմրավուն տուֆ:

Համալիրի սեյսմակայունությունը՝ 9-10 բալ, էներգաարդյունավետության դասը՝ A+։

Աշխատանքները մեկնարկել են 2024թ-ին:

Հողամասի մակերեսը՝
10700 քմ
Վերգետնյա կառուցապատման մակերեսը՝
3885 քմ (36.3%)
Կանաչապատման մակերեսը՝
4408 քմ (41.2%)
Բնակարանների քանակը՝
566 (1-4 սենյականոց)