«Արփա-Սևան» ԲԲԸ կնքել է շինարարական կապալի պայմանագիր, որի համաձայն իրականացնում է բազմաբնակարան շենքի կառուցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ռուբինյանց փողոց 27/16 հասցեում:
Նախագծով նախատեսվում է կառուցել բազմաբնակարան բնակելի շենք: Այն բաղկացած է 3 մասնաշենքերից (Ա, Բ և Գ) 16-ական վերգետնյա հարկերով:
Ըստ հատակագծային լուծման համալիրն ունի անկյունային տեսք, որի արդյունքում առաջանում է պարփակ ներքին բակ, որտեղից կազմակերպված են բնակելի հատվածի շքամուտքերը: Բոլոր մասնաշենքերում տեղադրված են երկուական վերելակներ:
Նկուղային և կիսանկուղային հարկերը (-14.40, -11.10, -7.800 և -3.90 նիշերում) ամբողջովին զբաղեցնում է տեխնիկական շենքերը, ինչպես նաև ավտոկայանատեղին, որի մուտքերը կազմակերպված է հողամասի ցածր նիշերից՝ Ա և Գ մասնաշենքի եզրային հատվածներից:
Առաջին հարկի ետնամասում են գտնվում բնակելի շենքի հիմնական մուտքերը և էվակուացիոն ելքերը ավտոկայանատեղիից:
Երկրորդից (+3.90 նիշ) մինչև 16-րդ (+50.10 նիշ) հարկերում տեղակայված են բնակարաններ 1,2,3 և 4 սենյականոց բնակարաններ տրանսֆորմացվելու հնարավորությամբ: Առկա են բնակարաններ, որոնք ունեն ընդարձակ տեսարաններ:
Գլխավոր ճակատը լուծված է բնակելի բարձր հարկայնությամբ կառուցապատմանը հարիր ձևերով, երեսպատման և հարդարման որակյալ նյութերի (տուֆե, բազալտե և տրավերտինե սալեր, բարձրորակ սվաղ և ապակե հարթություններ) կիրառմամբ:
Տանիքը հարթ է, կազմակերպված ներքին ջրահեռացմամբ: