«ՏԵԽՆՈՇԵՆ» ՍՊԸ-ի պատվերով «Արփա-Սևան» ԲԲԸ-ն իրականացրեց ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Լենինգրադյան 29/9 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցումը:
Շենքն իրենից ներկայացնում է 2196.7մ² հողամասի վրա տեղակայված 12 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից բաղկացած բազմաֆունկցիոնալ բնակելի կառույց: Ստորգետնյա հարկերում կան ավտոկայանատեղիներ: 1-ին հարկում տեղակայված են հասարակական նշանակության տարածքներ, իսկ 2-րդ հարկից սկսած բոլոր հարկերը նախատեսված են բնակելի նպատակների համար:
Նախագծված է հասարակական միջավայրի հասանելիության չափանիշներով, որտեղ բնակելի շենքի մուտքը ապահովվեց աստիճանների և թեքահարթակների միջոցով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմանների ստեղծմամբ: Շենքը կառուցված է ճարտարապետական աննախադեպ լուծումներով: Արտաքին երեսապատման համար կիռաված են հարթ սպիտակ տրավերտինի և բազալտի շարվածքներ:
Համալիրի կառուցապատման մակերեսը կազմում է հողատարածքի 43.4%-ը, ավտոկայանատեղի և ճանապարհների մասնաբաժինը՝ 20.3%, իսկ կանաչապատ տարածքները (ներառյալ օգտագործվող տանիքը)՝ 40.1%:
Աշխատանքները իրականացվեցին համապատասխան շինարարական և հակահրդեհային նորմերի պահպանմամբ և ավարտվեցին 2022թ. դեկտեմբերի 30-ին: